Հնդկաստանը ռազմական կցորդ կնշանակի Հայաստանում
11/04/2024 11:54
Նմանատիպ
Հնդկաստանը ռազմական կցորդներ կնշանակի Հայաստանում, Եթովպիայում, Կոտ դ’ Իվուարում, Մոզամբիկում, Ջիբութիում, ֆիլիպիններում և Լեհաստանում։ Այս մասին հայտնում է «PTI» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ այդ որոշումը համապատասխանում է ռազմավարական փոխգործակցության ընդլայնման Հնդկաստանի առաջնահերթություններին
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Նյու Դելին նախատեսում է նաև ռացիոնալացնել ռազմական պաշտոնյաների աշխատանքները Մոսկվայի դեսպանատանը և Լոնդոնի Գերագույն կոմիսարիատում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում