Երրորդ փորձից տիեզերք է արձակվել ռուսական Անգարա-5» հրթիռը
Նմանատիպ
Ռուսական «Անգարա-5» հրթիռը երրորդ փորձից դուրս է բերվել տիեզերք՝ ուղեծիր հանելով փոքր արբանյակ։ Ըստ «Ռոսկոսմոսի» տարածած հաղորդագրության՝ հրթիռը արձակվել է Մոսկվայի ժամանակով 12։00-ին։
Սա վերջին երեք օրերում հրթիռը տիեզերք հանելու երրորդ փորձն էր։ Ապրիլի 9-ին և 10-ին նախատեսված արձակումները հետաձգվել էին ստարտից րոպեներ առաջ՝ տարբեր պատճառներով։
Ապրիլի 9-ին հնչել է «արձակման չեղարկում» հրամանը։ Արձակումը չեղարկվել է ավտոմատ կերպով՝ շարժիչի աշխատանքի խափանման պատճառով։ Ինչպես հետո պարզաբանել է «Ռոսկոսմոսի» տնօրեն Յուրի բորիսովը, վառելիքի արատհոսք էր եղել։
Երկրորդ անգամ հրթիռը փորձել են տիեզերք հանել ապրիլի 10-ին, բայց դարձյալ տեխնիկական խնդիր էր առաջացել։
Ուշագրավ է, որ «Անգարա 5»-ը ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում հավաքված առաջին տիեզերական հրթիռն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում