Էրդողանի կուսակցությունը շարունակում է պարտվել ընդդիմությանը
Նմանատիպ
Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Հիլմի Դաշդեմիրին պատկանող «Optimar» հետազոտական ընկերությունը այդ թեմայով հերթական սոցհարցումն է անցկացվել։
ՏԻՄ ընտրություններին չմասնակցած 152 մարդու շրջանում անցկացված սոցհարցման արդյունքում պարզ է դարձել, որ նրանց մեծամասնությունն ընտրելու դեպքում իրենց ձայնը տալու էին ընդդիմադիր կուսակցությանը։
Մասնակիցների 27․9 տոկոսը որպես նախընտրելի կուսակցություն տվել է գկխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության անունը, իսկ 20․9-ը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության անունը։
Հարցվել է նաև թուրք հասարակության շրջանում Թուրքիայի ամենամեծ խնդիրը համարվող տնտեսական խնդրի մասին։
«Ըստ Ձեզ՝ ո՞վ կլուծի այս խնդիրը» հարցին ի պատասխան, մասնակիցների 24․3 տոկոսը նշել է «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, իսկ 20․2-ը՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններում ձայների 37․77 տոկոսով հաղթանակ էր տարել «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը՝ գերազանցելով «Արդարություն և զարգացում» կուսակցությանը 2․28 տոկոսով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում