Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու լուրն ապատեղեկատվություն է․ Պետդեպ
Նմանատիպ
Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ լուրն ապատեղեկատվություն է։ Այդ քննարկման ժամանակ անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
«Մենք ձեզ կոչ ենք անում ուսումնասիրել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը», -ադրբեջանական Azertac պետական գործակալության հարցմանն ի պատասխան նշել են Պետքարտուղարությունից։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում