Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը․ դեսպան
20/04/2024 16:52
Նմանատիպ
Իրանը աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք լայն համագործակցություն ունենք Հայաստանի հետ։ Մեր համագործակցությունը ներառում է տարբեր ոլորտներ և շատ բազմազան է։
Մենք աջակցում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման։ Եվ այն, թե այդ համագործակցությունը ինչ նոր մակարդակի կարող է հասնել, կապված է երկրների միջև գործող համաձայնություններից և երկխոսությունից»,-ասաց Սոբհանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում