Poetry Camera-ն արհեստական բանականության շնորհիվ լուսանկարը վերածում է բանաստեղծության
Նմանատիպ
Արհեստական ինտելեկտը (ԱԻ) կամ ամբողջությամբ կփոխվի, կամ էլ լրջորեն կվերափոխի մեզ շրջապատող աշխարհը։ ԱԻ-ով մշակված Poetry Camera-ն, օրինակ, մեր լուսանկարները կարող է վերածել բանաստեղծությունների։
Պոետիկ տեսախցիկը նման է սովորական Polaroid տեսախցիկներին, բայց լուսանկարելու փոխարեն՝ սենսորի օգնությամբ ստացված պատկերները վերափոխում է սցենարի։
Քելին Քերոլինի և Ռայան Մազերի մշակած տեսախցիկն աշխատում է Raspberry Pi համակարգչի վրա և օգտագործում է GPT-4 OpenAI՝ բանաստեղծություններ ստեղծելու համար։
Raspberry Pi համակարգիչները վերլուծում են պատկերը և գտնում տեսողական տվյալներ։ Հետո դա ուղարկվում է արհեստական բանականությանը, որն աշխատում է էլեմենտների նույնականացման և լուսանկարներին էմոցիաներ հաղորդելու վրա։
Ինչպես հաղորդում է TechCrunch-ը, Poetry Camera-ի հեղինակները հայտարարել են, որ այն ունի նաև այլ հնարավորություններ․ օգտատերերը կարող են նաև ընտրել սոնատներ, անվճար բաանստեղծություններ։ Նրանք նաև հայտնել են, որ տեսախցիկի օգնությամբ ստեղծված բանաստեղծությունները չեն պահպանվում թվային տարբերակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում