Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, Փաշինյանը դա լավ հասկանում է․ Էրդողան
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, և նրա կարծիքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա հասկանում է։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
«Տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկա ժամանակի իրողություններից: Հիմա դա հասկանում է նաև Հայաստանի վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզներ։ Հուսով եմ, որ Հայաստանը կազատվի այն խավարից, որի մեջ ներքաշել է Սփյուռքը և կընտրի նոր ուղի՝ հանուն պայծառ ապագայի»,- ասել է Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ «հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու, և անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել պահը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում