Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու ժամանակը գալու է. Սերժ Սարգսյան
Նմանատիպ
«Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել»,- Այս մասին Ջահերով ավանդական երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությունն ուրացող հայտարարություններին, որոնք հնչում են գործող իշխանության շրջանակներից։
Անդրադառնելով Տավուշի մարզում իրականացվող միակողմանի զիջումներին՝ երրորդ նախագահը նշեց․ «Տրամաբանության նշույլ անգամ չկա Տավուշում կատարվելիքին։ Բազմաթիվ անգամ ասել եմ՝ իրատեսական եմ համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ամենահասանելի ճանապարհը անվստահություն հայտնելն է»։
Սարգսյանը ընդգծել է՝ երբ տեսնեմ, որ շատերն են ինձնից լուծումներ են ակնկալում, իմ առաջարկները կանեմ։
Սերժ Սարգսյանը հավելեց, որ վաղը՝ ապրիլի 24-ին, կհրապարակվի իր հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշաատակի օրվա կապակցությամբ, որտեղ, նրա խոսքով, ամեն ինչ ասված ու շարադրված կլինի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում