Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն և փոխընդունելի․ Զախարովան՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին

Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն և փոխընդունելի․ Զախարովան՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մասին

Մոսկվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման բոլոր հարցերի կարգավորմանը բացառապես դիվանագիտական մեթոդներով։ Այդ մասին այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրմանը։

«Մենք ելնում ենք նրանից, որ պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի: Դրանք պետք է հիմք ծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար, և մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և  Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝  սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում