ՌԴ-ն Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման կողմնակից է. Պեսկովը՝ Կիրանցի դեպքերի մասին
27/04/2024 18:30
Նմանատիպ
Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին, դրանք անհրաժեշտ են վիճելի հարցերի լիարժեք լիցքաթափման և կարգավորման համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք չէինք ցանկանա դա մեկնաբանել։ Դուք գիտեք, որ մենք կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը։ Մենք կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լիցքաթափման և բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար, որոնք դրված են օրակարգում, որպեսզի շուտափույթ դուրս գանք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների խնդրանքին ՝ մեկնաբանել Կիրանցում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ ակցիային պայմանագրային զինծառայողների միանալու մասին տեղեկատվությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում