ԵՄ որոշ երկրներ մինչև մայիսի վերջ կճանաչեն Պաղեստինի անկախությունը․ Ժոզեպ Բորել
29/04/2024 22:28
Նմանատիպ
Եվրոպական միության որոշ երկրներ մտադիր են մինչև մայիսի վերջ ճանաչել Պաղեստինը՝ որպես անկախ պետություն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Էր-Ռիադում ընթացող համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ։
Բորելը, սակայն, չի հստակեցրել, թե հատկապես որ երկրների մասին է խոսքը։
Ներկա դրությամբ Պաղեստինին որպես անկախ պետություն ճանաչում են ՄԱԿ անդամ հանդիսացող 193 երկրներից 140-ը։ Եվրոպական երկրներից Պաղեստինի անկախությունը ճանաչել են Բուլղարիան, Հունգարիան, Կիպրոսը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Շվեդիան։ Ավելի վաղ Պաղեստինը ճանաչելու մտադրության մասին հայտարարել էին Իռլանդիան, Իսպանիան, Նորվեգիան և Սլովենիան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում