16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել
30/04/2024 13:09
Նմանատիպ
Այսօր՝ ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել: Այս մասին գրում է Shamshyan. com-ը։
Մինչ մարդիկ քննարկում էին, որ իրեն ցած նետած քաղաքացին մահացել է, ոստիկանության Մաշոտցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ. Պողոսյանը նկատում է, որ ընկած քաղաքացին ողջ է և բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտենում է դեպքի վայր: Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերում, ապա տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում