Ֆրանսուա Օլանդը հանդիպել է Իլհամ Ալիևին

Փարիզում կայացել է Ֆրանսիայի նախագահի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ:

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Ֆրանսուա Օլանդը ընդունել է Ալիևին Ելիսեյան պալատում:

Հանդիպման ավարտից անմիջապես հետո Ֆրանսուա Օլանդն ընդունել է Հայաստանի նախագահին:

Այնուհետև բանակցությունները կշարունակվեն Մարինյի պալատում, որտեղ երեկոյան տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հիշատակված հանդիպմանը կհետևի երկու երկրների ղեկավարների մոտ մեկ ու կես ժամ տևողությամբ առանձնազրույցը։

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայ-ադրբեջանական բանակցություններին կմիանա ավելի ուշ։ Երևանի ժամանակով երեկոյան 21։15-ին Ելիսեյան պալատում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի նախագահների և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հանդիպում, որին կհետևի պաշտոնական ընթրիք` ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների։ Այսքանով հայ-ադրբեջանական բանակցությունների փարիզյան փուլը կավարտվի։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում