ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակը կարող է հեռացվել պաշտոնից
Նմանատիպ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը կարող է զրկվել պաշտոնից։ Գործընթացը մեկնարկել են նրա համակուսակիցներ Մարջորի Թեյլոր-Գրինը և Թոմաս Մեսսին։
Թեյլոր-Գրինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ ընթացք կտա Ջոնսոնին պաշտոնից հեռացնելու միջնորդությանը։
Կոնգրեսականները պարզաբանել են, որ այդ քայլին են գնացել ի նշան Ջոնսոնի որոշումների դեմ բողոքի։ Կոնգրեսի ընդունած որոշումներից է Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումն ու ամերիկացիների էլեկտրոնային լրտեսումը։
Ավելի վաղ՝ ապրիլի 20-ին, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային, Իսրայելին ու Հնդկական ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին օգնություն տրամադրելու մասին օրինագծին։ Համաձայն դրա՝ նախատեսվում է 61 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային, որի մեծ մասը բաժին կհասնի ամերիկյան ռազմաարդյունաբերական ընկերություններին։
Նշվում է, որ Ջոնսոնը սկզբում դեմ էր այդ օրինագծին, բայց հետո մտափոխվել է։
Կոնգրեսմեն Թելյոր Գրինն այդ օրինագծի ընդունումը որակել է դավաճանություն ԱՄՆ շահերին։
ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ Ներկայացուցիչների պալատի խոսնակին պաշտոնից հեռացրել են 2023թ․ հոկտեմբերին։ Պալատի անդամները քվերակությամբ՝ 260 կողմ, 21 դեմ ձայներով, որոշել են օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնից հեռացնել հանրապետական Քեվին Մակկարտիին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում