Վրաստանում ավելի քան 2 միլիոն կարիքավորներ կան. վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 27-ին Թբիլիսիի «Ռեդիսոն» հյուրանոցում կայացած մամուլի ասուլիսում, ներկայացնելով կառավարության երկամյա աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը, հայտարարել Է, թե սոցիալական այն վիճակը, որը բաժին Է ընկել իր կառավարությանը, «գերազանցում Է բոլոր սպասումները», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Ես շրջել եմ ողջ Վրաստանում եւ գիտեմ՝ ինչպես Է ապրում մեր ժողովուրդը: Մենք ավելի քան 2 միլիոն կարիքավորներ ունենք: Շատ գյուղերում այսօր Էլ կան խնդիրներ՝ կապված ջրի, գազի, ճանապարհների հետ: 28 գյուղ ընդհանրապես ԷլեկտրաԷներգիա չունի: Իսկ ամենատագնապալին այն Է, որ այն իշխանությունների ձեռքում, որոնք հպարտանում Էին շինարարությամբ, մարդիկ մահանում Էին, զրկված լինելով դեղորայքից ու բժիշկներից: Ահա այդպիսի երկիր ենք մենք ստացել»,-ընդգծել Է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում