Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը քայլերթով գալիս է Երևան՝ պատասխաններ պահանջելու Նիկոլ Փաշինյանից
Նմանատիպ
Տավուշում զիջումների դեմ պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը գալու է Երևան՝ պատասխաններ պահանջելու վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
«Հակառակ մեր ժողովրդի պահանջների, խնդրանքների, անհամաձայնության՝ Տավուշում փորձում են մեր ժողովրդից զրկել իրենց սեփական տունը պաշտպանելու իրավունքը»,- նշել է Սրբազանը։
Բագրատ Սրբազանը ընդգծել է․ «Տավուշում միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը, որը վերջ ու սահմաններ չունի, որին հաջորդելու են անկլավների, Տիգրանաշենի, Սյունիքի խնդիրը, պետք է դադարեցվի, մեր պահանջը հստակ է։ Մեր հերոս տղաներին Հայրենիք ենք պարտք»։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Երևանում կլինի մայիսի 9-ին։
Քայլերթից առաջ Կիրանցում պայքարի սիմվոլ, 96-ամյա Լենա տատն օրհնել ու բարի ճանապարհ է մաղթել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին, որոնք քայլերթով ուղևորվում են Երևան։
Շարժումը միասնական աղոթք է բարձրացրել ճանապարհ ընկնելուց առաջ․ «Տե՛ր, ուղղի՛ր մեր քայլերը՝ գնալու խաղաղության ու արդարության ճանապարհով»,- ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում