Միացյալ նահանգները նոր պատժամիջոցներ է կիրառել Huawei նկատմամբ

Միացյալ նահանգները նոր պատժամիջոցներ է կիրառել Huawei նկատմամբ

ԱՄՆ առևտրի նախարարությունը որոշում է ընդունել չեղարկել  Intel և Qualcomm ընկերություններին տված արտոնագրերը, որը հնարավորություն էր տալիս կիսահաղորդիչներ արտահանել Huawei-ի համար։ Ըստ Financial Times-ի՝ այդ քայլը Միացյալ նահանգների կողմից չինական տեխնոլոգիական հսկայի հանդեպ շարունակվող քաղաքականության մաս է։

Աղբյուրի հաղորդմամբ՝ մտցված սահմանափակումը զգալի դժվարացնելու է Huawei  ընկերության կողմից նոութբուքերի, համակարգիչների համար օգտագործվող  չիպերի մատակարարումը։

Դա կարող է զգալի վնաս հասցնել Huawei-ի բիզնեսին։ Նախկինում ընկերությունն աշխարհում մեծ կշիռ է ունեցել՝ չնայած գործող սահմանափակումներին։ Դա ստիպել է ամերիկացի օրենսդիրներին կասկածել գործող պատժամիջոցների արդյունավետության հարցում և գնալ դրանց խստացմանը։

ԱՄՆ-ում հանրապետական կոնգրեսականները Բայդենի վարչակարգի վրա ճնշում են գործադրել՝ պահանջելով Intel և Qualcomm ընկերություններին զրկել տրված արտոնագրերից՝ այն բանից հետո, երբ պարզվել է, որ Huawei-ն օգտագործում է վերջին սերնդի չիպեր՝ անհատական համակարգիչների համար։

Փորձագետները գտնում են, որ այդ որոշումը ցույց է տալիս Վաշինգտոնի հաստատակամությունը՝ ընդդիմանալու չինական տեխնոլոգիական ընկերություններին՝ դրանք դիտարկելով որպես ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք։ Միևնույն ժամանակ, այդ որոշումը որպես ահազանգ են ընդունել ԱՄՆ դաշնակիցները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում