Ոստիկաններն ուժ են կիրառել լրագրողների նկատմամբ

Ոստիկաններն ուժ են կիրառել լրագրողների նկատմամբ

Ոստիկանության Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները (կարմիրբերետավորներ) այսօր ուժ են կիրառել անհնազանդության ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ։

Կարմիրբերետավորների գործողություններից տուժել են 24news․am կայքի լրագրող Մերի Մանուկյանը և ABCmedia.am-ի օպերատոր Մհեր Դավթյանը։
Նախ՝ ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է օպերատորին, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին՝ առանց հետ նայելու հեռացել է։
Ավելի ուշ կարմիրբերետավորները ուժ են կիրառել 24News-ի լրագրողի նկատմամբ, ինչի հետևանքով Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը։ Նա հոսպիտալացվել է։

ABC media-ի և 24news-ի խմբագրությունները դատապարտում են ոստիկանության անթույլատրելի գործողությունները, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող արարքները և համապատասխան բոլոր կառույցներից պահանջում քննության առարկա դարձնել կատարվածը։
Հայտարարությունը բաց է միանալու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում