ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի օդուժերը հեռացել են Աֆղանստանի Գիլմենդի նահանգից

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները եւ ուղղաթիռները հոկտեմբերի 27-ին ամբողջովին դուրս են բերվել Աֆղանստանի Գիլմենդի նահանգի ռազմաբազայից, որը գտնվում Է երկրի հարավում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Ըստ գործակալության տվյալների՝ Գիլմենդի հարավային նահանգից զորքերի դուրսբերումը դարձել Է Աֆղանստանում միջազգային առաքելության գործունեության դադարեցման առավել լայնածավալ գործողություններից մեկը, որը 13 տարվա ընթացքում պայքարում Էր «Թալիբան» շարժման իսլամիստների դեմ: Գիլմենդի նահանգում տաղաբաշխված Էին երկու ռազմաբազաներ՝ Camp Letherneck-ը եւ Camp Bastion-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել Էին ՆԱՏՕ-ի բարձաստիճան ներկայացուցիչները, Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) զորակազմի փոխարեն, որոնց թվակազմը կազմում Էր առնվազն 139 հազար մարդ, 2015 թվականի սկզբին երկրում տեղաբաշխված կլինեն շուրջ 12 հազար արտասահմանցի զինծառայողներ՝ 10 հազարը ԱՄՆ-ից եւ շուրջ 2 հազարը՝ ՆԱՏՕ-ի երկրներից: Առաքելությունը չի լինի մարտական. ամերիկացի եւ նատօյական զինվորները կկարողանան պաշտպանվել, բայց մարտական գործողություններում չեն ներգրավվի աֆղանական բանակի հետ միասին:

«Վճռական աջակցություն» առաքելությունը կզբաղվի աֆղանցի զինծառայողների եւ ոստիկանների ուսուցմամբ, որոնք պետք Է ամբողջովին ստանձնեն երկրի անվտանգության ապահովումը:

Անցած տարին Աֆղանստանի համար ռեկորդային դարձավ ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվածների թվով: Մոտավոր տվյալներով՝ 2013 թվականին երկրում ընդամենը զոհվել Է ավելի քան 3 հազար մարդ: Նոր առաքելության ժամկետները դեռեւս որոշված չեն: Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել Է, որ մինչեւ 2016 թվականի վերջը երկրում կթողնի միայն այն զինվորականների, ովքեր Քաբուլում ապահովում են դեսպանության անվտանգությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում