Իրանի նապագահին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Արևելյան Ադրբեջանի տարածքում
19/05/2024 17:24
Նմանատիպ
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը ավիավթարի է ենթարկվել Արևելյան Ադրբեջանում: Այս մասին հայտնում է IRIB պետական հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ ուղղթիռում է եղել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդուլահիանը։
Իսկ MEHR լրատվականի փոխանցմամբ, ուղղաթիռը ոչ թե վթարի է ենթարկվել, այլ հարկադիր վայրէջք է կատարել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ու ուղևորներից ոչ ոք չի տուժել։
Ուղևորները Խոդաֆարինից դեպի Թավրիզ երթուղին շարունակել են ցամաքային ճանապարհով։
Հիշեցնենք, որ այսօր Իրանի և Ադրբեջանի պետական սահմանին հանդիպել էին Ալիևն ու Ռաիսին և նրանք շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցած Խուդաֆերինի ՀԷԿ-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում