Եվրոպան մշակել է արհեստական ինտելեկտի մասին միասնական օրենք
Նմանատիպ
Արհեստական ինտելեկտի մասին նույնական կարգավորումները Եվրոպայում ուժի մեջ կմտնեն հաջորդ ամսվանից։
«Այդ օրենքն իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում, որը լուծում է գլոբալ տեխնոլոգիական խնդիրը, ինչը նաև հնարավորություններ է ստեղծում մեր հասարակությունների և տնտեսությունների համար։ Արհեստական ինտելեկտի մասին օրենքի շնորհիվ Եվրոպան ընդգծում է վստահության կարևորությունը՝ նոր տեխնոլոգիաներ կիրառելու ընթացքում», – Բելգիայի թվայնացման նախարար Մատյե Միշելի խոսքերը փոխանցում է Reuters-ը։
Ինչպես գրում է աղբյուրը, արհեստական ինտելեկտի մասին ԵՄ-ի ընդունած օրենքն ավելի համընդգրկուն է, քան ԱՄՆ կամայական մոտեցումն այդ ոլորտին։ Աղբյուրը նաև նկատում է՝ արեհստական բանականության հարցում Չինաստանի մոտեցումը նպատակաուղղված է սոցիալական կայունության և պետական վերահսկողության պահպանմանը։
Այդ օրենքը սահմանափակում է կառավարությունների կողմից բիոմետրիկ դիտարկման մեթոդների օգտագործումն իրական ժամանակում՝ հանրային վայրերում որոշակի հանցագործություններ տեղի ունենալու դեպքում։
Նոր օրենքը տարածվելու է 27 երկրների սահմաններից դուրս։ Այն մեծ ազդեցություն է ունենալու նաև ԵՄ սահմաններից դուրս գործող ընկերությունների վրա․ այն ընկերությունները, որոնք օգտագործում են ԵՄ հաճախորդների տվյալները իրենց ԱԻ հարթակներում, պետք է հետևեն այդ օրենքի տարրրերին»,-ասել է Cooley իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Պատրիկ վան Էկկեն։
Եթե 2026թ․ արդեն ուժի մեջ կմտնի միասնական օրենքը, ապա սոցիալական ցանցերում, ոստիկանության կողմից ԱԻ-ի օգտագործման արգելքը կսկսվի կիրառվել օրենքի ուժի մեջ մտնելուց վեց ամիս անց։
ԱԻ մոդելների հետ կապված պարտականություններն ընդհանուր առմամբ կկիրառվեն մեկ տարի անց, իսկ ԱԻ համակարգերի նկատմամբ իրավունքները՝ 36 ամիս անց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում