Telegram-ում շուտով հասանելի կլինի պաշտոնական վիրտուալ արժույթը

Telegram-ում շուտով հասանելի կլինի պաշտոնական վիրտուալ արժույթը

Հաջորդ ամսվանից  Telegram-ում նորույթ կլինի՝ կհայտնվի Stars անունով ներքին արժույթ, որով հնարավոր կլինի վճարումներ անել բոտերից ու մինի-հավելվածներից գնումներ կատարելիս։ Այդ մասին տեղեկանում ենք Rozetked-ից։

Աղբյուրը նշում է, որ մշակողներն արդեն ծանուցվել են  նոր արժույթի ներդրման մասին։ Նամակում ասված է, որ Apple Store-ը Telegram-ին զգուշացրել է, որ խախտում է հավելվածենրի ստուգման կանոնները նրա համար, որ վճարումներ է ընդունում՝ առանց Apple-ի ներքին գնումների մեխանիզմի կիրառման։

Ներքին Stars արժույթը գնել հնարավոր կլինի Apple Store-ում և   Google Play -ում ներառված վճարային ծառայություններից։ Այդ արժույթը հավելվածի հեղինակները կարող են  TON-ի մեջ։ Ներկա դրությամբ բոտերի և հավելվածների օգտատերերը  կարող են վճարել ծառայությունների դիմաց ուղիղ ձևով՝ օգտագործելով բանկային քարտերը։

Օրինակ՝  Telegram Premium-ի բաժանորդները,  ըստ աղբյուրի, գնումներ կկարողանան կատարել @PremiumBot-ի միջոցով և այդպես ավելի հարմար գնով կարող են կատարել գնումը, քան Apple Store-ում կամ Google Play -ում ներկառուցված գործիքների միջոցով։ Պատճառն այն է, որ @PremiumBot-ում ամերիկյան ընկերությունների համար վճարային ծառայությունների դիմաց վճար չի պահանջվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում