Եվրոպայում գազի դեֆիցիտ կարող է առաջանալ

Եվրոպայում գազի դեֆիցիտ կարող է առաջանալ

Բնական գազի 1000 խորանարդ մետրի գինը եվրոպական շուկայում մոտ 6 ամսվա ընթացքում՝ 2023թ․ դեկտեմբերի 28-ից մինչև հիմա, առաջին անգամ հատել է 400 դոլարի սահմանագիծը։

Ըստ Reuters-ի՝ գազի գինն աճում է, քանի որ Նորվեգիայում գտնվող գազի վերամշակման  «Կոլսսնես»  գործարանում վերանորոգում է ընթանում և տեխսպասարկումը անորոշ ժամանակով ձգձգվում է։

Մայիսի 20-21-ը նորվեգական «Տրոլլ» հանքից գազի արդյունահանումն ամբողջությամբ կանգնեցվել է՝ ամենամյա տեխսպասարկում անցկացնելու նպատակով։ Դա հանգեցրել է Նորվեգիայից դեպի Եվրոպա գազի մատակարարումների կտրուկ նվազման․ մոտ 12 մլն խոր․ մետրով պակաս գազ է մտել Եվրոպա մեկ օրում։ Այդ մասին, ըստ լրատվամիջոցի, հաղորդել է Gassco գազատրանսպորտային համակարգի օպերատորը։ Մայիսի 20-21-ը Եվրոպա է մտել 178,9 մլն խոր․ մետր գազ, ինչը 2023թ․ սեպտեմբերից հետո արձանագրված ամենացածր ցուցանիշն է։

«Տրոլլ»-ում և «Կոլսսնես»-ում  շարունակվող վերանորոգման աշխատանքները  կարող են դեֆիցիտ առաջացնել եվրոպական շուկայում և հանգեցնել գների հետագա աճի։

Այդուհանդերձ, վերլուծաբանները կարծում են, որ մայիսի վերջին մատակարարումների ծավալներն աստիճանաբար կվերականգնվեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում