Իրանի խորհրդարանի նախկին ղեկավարը՝ նախագահի թեկնածու

Իրանի խորհրդարանի նախկին ղեկավարը՝ նախագահի թեկնածու

Երեկվանից՝ մայիսի 30-ից մեկնարկել է Իրանում անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրություններին թեկնածուների առաջադրման գործընթացը։ Այսօր արդեն հայտնի է դարձել, որ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների շարքում է նաև Իրանի խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին։

Լարիջանին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ընտրվելու դեպքում իր համար առաջնահերթություն է լինելու  պատժամիջոցներից ազատվելու հարցը։

66-ամյա Լարիջանին Իրանի խորհրդարանը գլխավորել է 2008-2020թթ․։ 2005թ․ ևս նախագահական ընտրություններում առաջադրել էր իր թեկնածությունը, բայց յոթ թեկնածուների շարքում ձայներով զբաղեցրել է 6-րդ տեղը։

Հիշեցնենք, որ Իրանում սպասվող արտահերթ նախագահական ընտրությունների մասնակցել ցանկացողները առաջադրվել կարող են մինչև հունիսի 3-ը, որից հետո կունենա  15 օր ժամանակ՝ նախընտրական քարոզարշավի համար։Իսկ արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 28-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում