Իրանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 12 թեկնածու
Նմանատիպ
Իրանում հունիսի 28-ին անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել արդեն իսկ 12 հոգի։ IRNA գործակալության հաղորդմամբ՝ այսօր միանգամից երեք թեկնածու է գրանցվել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրածների շարքում են՝ խորհրդարանի պատգամավոր Մասուդ Փեզեքշիյանը, ով 2001-2005թթ․ զբաղեցրել է Իրանի առողջապահության նախարարի պաշտոնը, պատգամավոր Ահմաբ Ռասուլինեժադը և Վահիդ Խահանիյանը, ով նախկինում աշխատել է հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի վարչակարգում։
Մինչ այդ, հայտ էր ներկայացրել նաև Իրանի խորհրդարանի նախկին նախագահ Ալի Լարիջանին, կենտրոնական բանկի նախկին նախագահ Աբդոլնասեր խեմմաթին, Բարձրագույն խորհրդում Ալի Խամենեիի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին, խորհրդարանի երկու պատգամավոր, ինչպես նաև չորս նախկին պատգամավորներ։
Հիշեցնենք, որ Իրանի արտահերթ 14-րդ նախագահական ընտրություններին մասնակցելու համար գարցման գործընթացը մեկնարկել է մայիսի 30-ին և կտևի մինչև հունիսի 3-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում