Դրսից ֆինանսավորվող, Վրաստանում գործող կազմակերպություները գրանցվելու են հատուկ հարթակում
Նմանատիպ
Վրաստանի արդարադատության նախարարությունը կմշակի անհրաժեշտ բոլոր նորմատիվ ակտերը, որպեսզի 60 օրվա ընթացքում ստեղծի հարթակ, որտեղ կգրանցվեն օտար երկրներին ու օտարերկրյա կազմակերպությունների շահերին ծառայող կազմակերպությունները։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
Վրացի գործչի խոսքով՝ հունիսի 3-ին՝ այսօր, համապատասխան օրենքն արդեն կհրապարակվի օրենսդրական տեղեկագրում և ուժի մեջ կմտնի վաղվանից։
Պապուաշվիլին նաև մանրամասնել է, որ 60 օր անց այն կազմակերպությունները, որոնք գործում են Վրաստանում և զգալիորեն ֆինանսավորվում են դրսից, պարտավոր են լինելու գրանցվել այդ հարթակում և հայտարարագրել2023թ․ եկամուտները։
Համաձայն «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի՝ կազմակերպությունները հանդիսանում են օտար շահեր սպասարկող, եթե եկամուտների 20 տոկոսը ստանում են արտասահմանից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում