Որքա՞ն գումար է ստանում OpenAI-ի հիմնադիրն ու ի՞նչ ճանապարհ է անցել

Որքա՞ն գումար է ստանում OpenAI-ի հիմնադիրն ու ի՞նչ ճանապարհ է անցել

OpenAI  ընկերության ղեկավար Սեմ Ալտմանը զբաղեցրած պաշտոնի համար ստանում է տարեկան 65 հազար դոլար։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Չնայած բավականին ցածր աշխատավարձին մի ընկերությունում, որը գնահատվում է 86 մլդր դոլար, 39-ամյա Ալթմանն ունի նաև բաժնետոմսեր, որոնց արժեքն այս տարվա սկզբին կազմել է 2,8 մլրդ դոլար։

Ընդհանուր առմամբ, Ալթմանը շուրջ 400 ընկերություններում ներդրում է կատարել։ Նա նաև օգտվել է JPMorgan Chase-ի պարտային գծից, ինչը թույլ է տվել նրան միլիոնավոր դոլարների ներդրում կատարել մասնավոր ստարտափներում՝ ներառյալ OpenAI-ի հետ համագործակցող ստարտափները։

Մայիսին ընկերությունը համագործակցության հուշագիր է ստորագրել  Reddit-ի հետ։ Անձամբ Ալթմանի մասնաբաժինը  Reddit-ում դրա արդյունքում ավելացել է 69 մլն դոլարով։

OpenAI-ի ղեկավարությունը այն կարծիքին է, որ Ալթմանը հետևողական է ընկերության քաղաքականության հարցում և իր ներդրումների առումով գործում է թափանցիկ։

Սեմ Ալթմանն արհեստական ինտելեկտի ոլորտում հանրահայտ մասնագետ ու ձեռնարկատեր է։ Նա հանդիսանում է OpenAI ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը։ 2015թ․, երբ նոր էր բացվել ընկերությունը, այն ֆինանսավորում էին Ալթմանը, Գրեգ Բրոքմանը, Իլոն Մասկը, Ջեսիկա Լիվինգսթոնն ու ուրիշներ։

2023թ․ նոյեմբերին Ալթմանին հեռացրել են պաշտոնից՝ անվստահության համար, որից հետո նրան հրավիրել են   Microsoft: Մեկ շաբաթ չանցած սակայն, Ալթմանը վերադարձել է գլխավոր տնօրենի պաշտոնին՝ աշխատակիցների ցույցերի արդյունքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում