Բագրատ Սրբազանը հայտարարել է առաջիկա հանգրվանային հանրահավաքի մասին
Նմանատիպ
Անցումային Կառավարությունն ունենալու է երեք գործառույթ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
«Հաշտության Կառավարություն, որն իրականացնելու է հաշտության օրակարգը բոլոր շերտերում։
Արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կարգավորում և իրավիճակի գնահատում՝ փորձելով հասնել նրան, որ երկիրն այս ամբողջ աշխարհաքաղաքական իրավիճակում կարողանա իր ուրույն ընթացքը պահել։
Պատրաստել արտահերթ ընտրություններ այն ժամանակահատվածում, որը կսահմանվի, իսկ ժամանակավոր Կառավարությունը չի մասնակցի այդ ընտրություններին, որպեսզի չխաթարվի արդարության սկզբունքը»,-հայտարարել է նա։
Սրբազանը նաև նշել է, որ Ամսի 9-ին՝ ժամը 18։30-ին, կհավաքվեն Հանրապետության հրապարակում և հատիկ առ հատիկ առաջ կգնան։
«Ամսի 9-ին՝ ժամը 18։30, կհավաքվենք Հանրապետության հրապարակում․ շատ կարևոր, հանգրվանային, հենման կետերով հանրահավաքին։
Այս կարճ ժամանակի ընթացքում մեր ծրագրի ամբողջացմանը հասնելու համար։
Կներկայացնեմ, թե առաջիկա օրերը ինչ ենք անելու, այդ օրը որոշ քաղաքական, օրակարգային իմաստով Ձեզ կներկայացնեմ։ Ինչպես նկատել եք, մեր այս ամբողջ ընթացքը եղել է մեկ օրից մյուսը օրը ներկայացմամբ։
Մենք ոչ մի բան չենք թաքցնում, այլ հանգրվան առ հանգվան, հատիկ առ հատիկ, փոխադարձ վստահությամբ առաջ ենք գնում»,-հայտարարել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում