XBot-L․ Չինական Մեծ պատը նվաճած ռոբոտը

XBot-L․ Չինական Մեծ պատը նվաճած ռոբոտը

Robot Era ընկերության կողմից ստեղծված XBot-L ռոբոտը դարձել է Չինական  Մեծ պատով քայլած առաջին ռոբոտը։ Այդ մասին հաղորդում է New Atlas պարբերականը։

Տեսանյութում, որը գրավել է հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրությունը, երևում է, թե ինչպես է XBot-L ռոբոտը վստահ քայլերով առաջ ընթանում Չինական պատի վրայով և բարձրանում աստիճանները։ Չնայած վերջինս այնքան արագ չի շարժվում, ինչպես օրինակ՝ Unitree-ի մշակած  H1-ը և ոչ էլ այնքան ճկուն, որքան Boston Dynamics-ի մշակած Atlas-ը, այդուհանդերձ ակնհայտ է նրա զարմանալի կայունությունն ու վստահությունը։

Աղբյուրը նկատում է, որ XBot-L ռոբոտի հաջողության մեջ մեծ դեր է խաղացել Perceptive RL ֆիրմային տեխնոլոգիան, որն օգտագործվել է ռոբոտի ուսուցման ժամանակ։ Այդ տեխնոլոգիան թույլ է տալիս որոշումներ կայացնել անծանոթ տարածքներում։ Շնորհիվ դրա՝  XBot-L ռոբոտը կարող է վերլուծել, հասկանալ ճանապարհի որակը, որով ընթանում է, ինչպես նաև կողմնոորշվել, թե ինչպես պահի իրեն։

Robot Era  ընկերությունը հիմնադրվել է Պեկինի Ցինխուա տեխնոլոգիական համալսարանի կողմից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում