Թայվանական տեխնոլոգիական հսկան վերադառնում է սմարթֆոնների շուկա
Նմանատիպ
Թայվանական HTC տեխնոլոգիական ընկերությունը, որը վաղուց հայտնի է իր ինովացիոն սմարթֆոններով, հայտարարել է հեռախոսների շուկա վերադառնալու մտադրության մասին։ Ընկերության X-ի պաշտոնական էջում հրապարակվել է խորիմաստ գովազդ՝ նոր սմարթֆոնի մասին։ Նշված է, որ նորույթը կհայտնվի շուկայում հունիսի 12-ին։ Այդ մասին հաղորդում է HotHardware պարբերականը։
Հրապարակումը, ըստ աղբյուրի, բավականին տարածվել ու մեծ արձագանք է գտել օգտատերերի շրջանում՝ մի քանի օրվա ընթացքում ունենալով 866 հազար դիտում, 7900 լայք։ Ինչպես նկատում է լրատվամիջոցը, HTC-ի՝ սմարթֆոնների շուկա վերադարձը զարմանալի չէ՝ հաշվի առնելով այդ ոլորտում նրա հարուստ պատմությունը։
Թայվանական այս ընկերությունը թողարկել է այնպիսի հաջողված մոդելներ, ինչպիսիք են՝ HTC One M7-ը և M8-ը, բայց հանդիպելով Samsung-ի և Apple-ի կողմից ուժեղ մրցակցության՝ նահանջել է։ 2018թ․ ընկերությունը իր հեռախոսային ստորաբաժանման մեծ մասը 1,1 մլրդ դոլարով վաճառել է Google-ին և ամբողջությամբ կենտրոնացել վիրտուալ իրականության շուկայի վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում