Միջազգային հանրություն, ինչ մեր երկրում է տեղի ունենում, մաղթում եմ, որ նույնն էլ ձեր երկրներում տեղի ունենա

Միջազգային հանրություն, ինչ մեր երկրում է տեղի ունենում, մաղթում եմ, որ նույնն էլ ձեր երկրներում տեղի ունենա

Ոստիկանության ուժի ցուցադրությունը վկայությունն էր նրա, որ սրանք ո՛չ պետություն ունեն, ո՛չ հայրենիք։ Այն, ինչ տեղի ունեցավ վեր էր բոլոր ընկալումներից, ըմբռնումներից ու սպասելիքներից։ Հայաստանի ամբողջ ժամանակահատվածում խաղաղ մարդկանց վրա այս աստիճան բռնաճնշումներ չեն եղել։ Այդ դեպքերը վկայեցին, որ մեր բոլոր քայլերի դիմաց այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, միայն իրենց աթոռը չփախնի իրենց տակից։ 4 օրում մենք ապացուցեցինք, որ իրենք այլ միջոց չունենալով, ստիպված զենք կիրառեցինք ժողովրդի դեմ։ Ու ամենակարևորը, այդ մարդը փախուստի դիմեց։ Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։

Անդդրադառնալով միջազգային հանրությանը, Սրբազանը նշեց․ «Միջազգային հանրություն, ինչ մեր երկրում է տեղի ունենում, մաղթում եմ, որ նույնն էլ ձեր երկրներում տեղի ունենա։ Թող այս նույն ժողովրդավարություն կոչեցյալը տարածվի նաև ձեր երկրներում։ Առաջին անգամը չէ, որ դուք կեղծում եք, ձեր ճորտն էլ ծառայում է ձեզ համար»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը հերթական անգամ կոչով դիմելով տարբեր քաղաքական ուժերին, հայտարարեց․ «Այն ուժերը, ովքեր չեն դատապարտել երեկվա բռնաճնշումները, նույնանում են այս բռնապետական իշխանությունների հետ։ Եվ դուք ձեզ կոչում եք քաղաքական կուսակցություններ ու կարծում եք կապ ունե՞ք ժողովրդի հետ։ Կարծում եք դուք իրավունք ունեք լուրջ դեմքերով կանգնել ժողովրդի առջև ու խոսե՞լ։ Ոստիկանական բռաճնշումները չդատապարտող կուսակցություններ ու կազմակերպություններ, դուք քաղաքական օրակարգ ունե՞ք, ոչ մի բան էլ դուք չունեք, դուք ոչ մի բան եք, անհայրենիք ու անարժեք երևույթներ եք դուք։

Դուք միայն սպասում եք պատեհ առիթի, որ ամեն ինչ ծառայեցնեք ձեզ, ձեր տակը միայն փող է դրած ու դուք միայն ցանկանում եք, որ այս շենքի պատերից ներս մի աթոռ ունենաք։ Դու ո՞վ եք ու ընդհանրապես ի՞նչ եք։

Սա վերաբերում է նրանց, որոնք ծպտուն չեն հանել ու նրանց, որոնք լղոզված ինչ-որ բաներ են ասել»։

Ինչ վերաբերում է բռնաճնշումներ իրականացնող ոստիկաններին, Բագրատ Սրբազանը կոչ արեց արհամարել նրանց․ «Հրապարակային ասում եմ՝ ոստիկաններին անգամ բարև մի տվեք, արհամարեք դրանց, դրանք արյունով հաց են տուն տանում։ Այն ոստիկանները որոնք խոշտանգում են մարդկանց ու ամենավերջին հայհոյանքները տալիս, դրանք խուլիգաններ են։

Երեկ դուք պետք է տեսնեիք դրանց խրախճանքը, երբ գնում էին տուն»,- նշեց նա։

Բագրատ Սրբազանն ամփոփեց իր խոսքը մեջբերելով Աստվածաշնչից․ Մեր Տերն ասում է․ «Երանի նրանց, ովքեր հալածվում են արդարության և ճշմարտության համար, որովհետև նրանք պետք է հագենան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում