ԱՄՆ-ի փոխնախագահը կմեկնի Թուրքիա
28/10/2014 11:30
Նմանատիպ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը նոյեմբերին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը` նշելով, որ մեկ շաբաթ տևելիք շրջագայության ընթացքում ԱՄՆ փոխնախագահը Թուրքիային զուգահեռ կայցելի նաև Մարոկկո և Ուկրաինա:
Մարոկկոյում տեղի ունենալիք 5-րդ Գլոբալ ձեռնարկատիրական գագաթաժողովին Բայդենը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը: Ուկրաինայում և Թուրքիայում ԱՄՆ փոխնախագահը շփումներ կունենա այդ երկրների ղեկավարների հետ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում