ՀՀ-ի ու Ֆրանսիայի միջև ձեռք են բերվել ռազմական համագործակցության նոր պայմանավորվածություններ

ՀՀ-ի ու Ֆրանսիայի միջև ձեռք են բերվել ռազմական համագործակցության նոր պայմանավորվածություններ

Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները:

Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում