13 երկիր հայտնել է Հյուսիս-Հարավ միջանցքին միանալու մասին
Նմանատիպ
13 երկիր կմասնակցի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծին։ ТАСССգործակալության փոխանցմամբ՝ այդ մասին սիբիրյան տրանսպորտային միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի խորհրդական Իգոր Լեվիտինը։
Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ միջանցքին, պրակտիկորեն մասնակից բոլոր երկրները հաստատել են իրենց մասնակցությունը։ Հիմա խիստ անհրաժեշտություն կա դուրս գալու Սև ծով՝ մասնավորապես պետք է կյանքի կոչել Ուրալով և Սիրբիրում երկաթգծի շինարարության նախագիծը։ Դա թույլ կտա մեծացնել դեպի Ասիայի երկրներ բեռնափոխադրումների ծավալը»,-ասել է նա։
Երկու նախագծերն էլ, ըստ ռուս պաշտոնյայի, կօգնեն չեզոքացնել արևմտյան պատժամիջոցները։
ՌԴ իշխանությունները, ըստ աղբյուրի, այն համոզմանն են, որ Հյուսիս-Հարավը կդառնա Սուեզի ջրանցքին այլընտրանք։
Գլխավոր ցամաքային ճանապարհն անցնում է Ռուսաստանով, Իրանով և Ադրբեջանով։ Ներկա դրությամբ այդտեղով փոխադրումներ իրականացվում են բեռնատարների միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում