Ռուսաստանը հնարավոր է դուրս գա ԵԱՀԿ ԽՎ-ից

Ռուսաստանը հնարավոր է դուրս գա ԵԱՀԿ ԽՎ-ից

Ռուսաստանը մտադիր է կասեցնել անդամակցությունը Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովին և դադարեցնել վճարումներն այդ մարմնին։ Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախաձեռնությանն աջակցել է խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, իսկ Պետդուման հանդես է եկել համապատասխան օրինագծի պատրաստման մասին հայտարարությամբ։

Ռուսաստանը կազմակերպության անդամ է կազմակերպության ստեղծման օրվանից՝ 1975 թվականից:

Նշենք, որ ԵԱՀԿ-ում ընդգրկված են 57 երկրների ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում