Այդ մարդը մարտի 1-ին հրահրում էր ոստիկաններին ջարդելու ու հայտարարում, որ հոգին փառավորվում է․ Բագրատ Սրբազան
Նմանատիպ
Շարժումը հրապարակը չի լքելու, այլ հակառակը, այն ընդգրկելու է Հանրապետության ողջ տարածքը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Թե՛ մեծ, թե՛ փոքր կուսակցությունների, ներառյալ կուսակցություններ չներկայացնող քաղաքական գործիչների հետ խորհրդակցությունները մշտապես շարունակվում են։ Ստեղծում ենք նաև մեծ թվով խոսնակների ինստիտուտ»,-նշեց Սրբազանը։
Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը նշեց․ «Մարտի 1-ը ողբերգություն է բոլոր առումներով և համեմատությունը կապված է զուտ անձի հետ։ Այս մարդիկ 6 տարի է իշխանության են ու բոլոր հնարավորություններն ունեին բացահայտելու, սակայն ոչինչ չեն արել։ Այդ մարդը մարտի 1-ին քաղաքացիներին հրահրում էր ոստիկաններին երկաթներով ջարդելու ու հայտարարում էր, որ հոգին փառավորվում է։ Սրանք 3 օրվա մեջ մարդկանց վրա գործ են կարում ու տանում նստացնում, բա 6 տարվա մեջ չկարողացա՞ն մարտի 1-ը բացահայտել»։
Ինչ վերաբերում է շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանի բացակայությանը, Բագրատ սրբազանը նշեց, որ իրենք ևս ունեն շատ հարցեր։
«Սուրեն Պետրոսյանը խնդրեց մի քանի օրով մեկնել արտերկիր, բայց երբ նա վերադառնա, մի շարք հարցեր ունենք, նաև որոշելու՝ այս ճանապարհը միասին անցնելու ենք, թե՛ ոչ։ Նա պետք է նաև ապացուցի, որ իրեն իրոք առևանգել են»,-հավելեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում