Հակառուսական պատժամիջոցների տակ են հայտնվել նաև 9 թուրքական և 19 չինական ընկերություններ

Հակառուսական պատժամիջոցների տակ են հայտնվել նաև 9 թուրքական և 19 չինական ընկերություններ

Եվրոպական միությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը։ Ըստ այդմ՝ սահմանափակումներ են կիրառվել 116 ֆիզիկական և իրավաբանական անձանց, եվրոպական նավահանգիստներով ռուսական սեղմված բնական գազի տեղափոխման, ԵՄ տարածքով թռիչքների վրա և այլն։

Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև այն քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորում են ստանում նաև Ռուսաստանից։

Ընդդեմ Ռուսաստանի ԵՄ ընդունած պատժամիջոցների 14-րդ փաթեթի շրջանակում սահմանափակումներ են կիրառվել նաև չինական 19 և թուրքական 9 ընկերությունների նկատմամբ։

Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Ինչպես նրա խոսքը փոխանցում է   ТАСС գործակալությունը, ԵՄ սև ցուցակում հայտնվել են նաև հնդկական  և ղազախական մեկական կազմակերպություններ՝ այսպես կոչված, հակառուսական սահմանափակումներից խույս տալու համար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում