ԵՄ-ն դրական է գնահատել ՀՀ առաջարկը՝ հրադադարի խախտումների դեմ պայքարի առնչությամբ
24/06/2024 18:02
Նմանատիպ
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է գնահատել սահմանին հրադադարի խախտումների դեմ պայքարի մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը։
«Լարվածությունը նվազեցնելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ենթադրյալ խախտումները վերացնելու համար երկկողմ մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առաջարկը պետք է ողջունվի։
ԵՄ-ն Վրաստանում, ԵՄ առաքելության միջոցով, 15 տարի օգնել է նմանատիպ հանդիպումներ կազմակերպելուն և պատրաստ է կիսվել իր փորձով»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում