Unihertz-ը ներկայացրել է ամենափոքր չափերի սմարթֆոնն աշխարհում

Unihertz-ը ներկայացրել է ամենափոքր չափերի սմարթֆոնն աշխարհում

Unihertz ընկերությունը ներկայացրել է աշխարհում ամենափոքր սմարթֆոնը՝ 5G կապով Jelly Max-ը։

Ընկերությունը հայտնի է իր թողարկած փոքր չափերի սմարթֆոններով, որոնց շարքում Jelly Max-ն ամենափոքրն է։ Այդ մասին հայտնում է  GizmoChina-ն։

Չնայած այդ մոդելի հետ կապված մանրամասները գաղտնի են պահվում, այդուհանդերձ, Unihertz-ը տեսահոլովակ է հրապարակել, որը որոշակի պատկերացում է տալիս սմարթֆոնի հնարավորությունների մասին։ Ըստ ամենայնի՝ նորույթը հագեցած է լինելու ժամանակակից էկրանով ու դիմային տեսախցիկով, ինչպես նաև մատնահետքի սքաներով։

Էկրանի չափը դեռևս գաղտնի է պահվում, բայց դատելով տեսանյութի կադրերից՝ տատանվելու է 4-5 դյույմի  սահմանում։

Հրապարակման պահի դրությամբ, ըստ աղբյուրի, Jelly Max-ը չէր ստացել Չինաստանի արդյունաբերության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների նախարարության թույլտվությունը՝ սմարթֆոնի վաճառքի համար։

Դատելով այդ հանգամանքից՝ լրատվամիջոցը եզրակացնում է, որ մոդելը դեռևս մշակման փուլում է գտնվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում