Հնդկաստանը մեծածավալ ներդրում կանի ԶՈՒ-ն արդիականացնելու համար
Նմանատիպ
Աճող անվտանգային ռիսկերի պայմաններում Հնդկաստանը պետք է արդիականացնի իր զինված ուժերը։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ԶՈՒ շտաբի պետ Վիվեկ Ռամ Չաուդխարին։
Անվտանգության ժամանակակից լանդշաֆտը հագեցած է բազմակողմ մարտահրավերներով՝ սահմանային վեճերից մինչև ահաբեկչություն»,-Նյու-Դելիում կայացած սեմինարին ասել է Չաուդխարին։
Նրա խոսքով՝ այս անհանգիստ ժամանակներին դիմակայելու և ազգային շահերը պաշտպանելու համար Հնդկաստանը պետք է ներդրոմներ անի իր ԶՈՒ-ն արդիականացնելու համար, ամրապնդի ռազմավարական գործընկերությունը, առաջ մղի հայրենական ռազմական արդյունաբերությունը և համակողմանի մոտեցում որդեգրի թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգային հարցերում։
Փետրվարի վերջին Անվտանգության հարցերով Հնդկաստանի նախարարական կաբինետի կոմիտեն հավանություն է տվել ԶՈՒ արդիականացման նպատակով ավելի քան 11 մլրդ դոլար ներդնելու ծրագրին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում