Սևաստոպոլի ահաբեկչությանը ԱՄՆ-ի մասնակցությունը կասկածի տակ չի դրվում. Լավրով
25/06/2024 19:14
Նմանատիպ
Սևաստոպոլում կատարված ահաբեկչությանն ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությունը կասկածի տակ չի դնում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Համապատասխան իրավասու մարմիններն անում են ամեն ինչ՝ պատվիրատուներին անհապաղ բացահայտելու համար։ Չենք կասկածում ԱՄՆ-ի և նրա ուկրաինացի հովանավորյալների ներգրավվածությանը»,- ըստ ТАСС-ի՝ ասել է Լավրովը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ամերիկյան զենքերը, որոնք Միացյալ Նահանգները մատակարարում է Կիևին, «առանց ամերիկյան զինվորականների անմիջական մասնակցության չի կարող օգտագործվել, ներառյալ՝ արբանյակային հնարավորությունները»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում