Թուրքիայի ԱԳ նախարարը զգուշացնում է 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը թուրքական «Haberturk» հեռուստաալիքին հարցացազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը և դրանից բխող վտանգներին։
Ֆիդանի խոսքով՝ ուկրաինական պատերազմը լուրջ հետևանքներ ունի տարածաշրջանի և աշխարհի համար, և այդ ռիսկը կարող է մեծանալ։ Նա մտահոգություն է հայտնել, որ հակամարտությունը կարող է տարածվել Ուկրաինայի սահմաններից դուրս և հնարավոր է նաև միջուկային զենքի օգտագործումը։
«Մեր ամենամեծ մտահոգությունը պատերազմի շարունակությունն է։ Ավելի քան 500 հազար մարդ զոհվել է։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է պատերազմը տեղափոխվում Ռուսաստանի տարածք։ Պարոն Պուտինի գլխավորությամբ հայտարարություններ են արվում միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին։ Սա հենց այն թեման է, որին մենք ի սկզբանե ուշադրություն էինք դարձնում ու զգուշացնում։ Քանի դեռ պատերազմը շարունակվում է, այդ ռիսկը կմնա։ Հնարավոր է, որ հակամարտությունը ամենափոքր կայծից տարածվի այլ վայրեր»,- հավելել է Ֆիդանը:
Թուրքիայի գլխավոր դիվանագետը նաև հայտնել է, որ առաջիկա օրերին սպասվում են հանդիպումներ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Պուտինի հնարավոր այցը Թուրքիա։
«Մենք սպասում ենք Պուտինի այցին Թուրքիա. Մեր նախագահը նրան հրավիրել է։ Մենք և նրանք ընտրություններ ունեցանք։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին այս հարցերը կքննարկվեն»,- եզրափակել է Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը նաև զգուշացրել է 3-րդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին՝ ընդգծելով, որ «աշխարհը պետք է լուրջ մոտենա այս հարցին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում