Իրաքում ականապատ մեքենայի պայթյունից 15 մարդ է զոհվել

Իրաքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 27-ի երեկոյան Քրադա շրջանի Ուասիկ հրապարակում ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով 15 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվա միջոցները, թաղամասը մարդաշատ վայր է, որտեղ բազմաթիվ առևտրի կենտրոններ և ռեստորաններ կան: Այնտեղ բնակվում են և շիաներ, և սուննիներ:

Ավելի վաղ Բաղդադի մերձակայքում Ջարֆ Սախր շրջանում մահապարտ-ահաբեկչի իրականացրած պայթյունից 27 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել էին:

Նախորդ ամսվա ընթացքում Իրաքում բռնություններ զոհ է դարձել ավելի քան 1100 մարդ:

Մյուս կողմից` միջագային դաշինքի օդանավերը ԱՄՆ-ի գլխավորությամբ շարունակում են ռմբակոծել «Իսլամական պետության» դիրքերը: Օդային հարվածներն ուղղվել են Մոսուլի, Ֆալլուջայի ուղղությամբ:

ԱՄՆ-ը Իարքում ռազմական գործողություններ սկսել են օգոստոսի 8-ից: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում