Հայաստանի ժամանակով 00։30-ին Իրանում փակվել են ընտրատեղամասերը
Նմանատիպ
Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները քիչ առաջ՝ Հայաստանի ժամանակով ժամը 00։30 րոպեին, ավարտվել են։ Ինչպես հաղորդում է IRIB հեռուստաալիքը, սկսվել է ձայների հաշվարկը։
«Կեսգիշերն անց ընըտարտեղամասերը փակվել են, քվեատուփերը բացվել և սկսվել է ձայների հաշվարկը»,-հեռուստաալիքը փոխանցում է Իրանի ԿԸՀ նախագահ Մոխսեն Էսլամիի խոսքը։
Հիշեցնենք, որ ընտրատեղամասերը պետք է փակվեին 18։00-ին, բայց աննախադեպ շոգի պատճառով ընտրողների զգալի մասը քվեարկության է գնացել օրվա երկրորդ կեսից սկսած։ Ընտրատեղամասերում առաջացած հերթերի պատճառով քվեարկության ավարտը երեք անգամ երկարաձգվել է։
Նշենք նաև, որ Իրանի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցում է չորս թեկնածու՝ 69-ամյա Մասուդ Պեզեշկիան (Մեջլիսի պատգամավոր), 63-ամյա Մուստաֆա Փուրմոհամմադին (Արդարադատության, այնուհետև Ներքին գործերի նախկին նախարար), 58-ամա Սաիդ Ջալիլին (Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում այաթոլլահ Խամեինի ներկայացուցիչ) և 62-ամա Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը (Իրանի մեջլիսի խոսնակ):
Հետևեք մեզ նաև Telegram-ում