Փեզեշքիանը գլխավորում է Իրանի նախագահական ընտրությունները. կլինի երկրորդ փուլ
Նմանատիպ
Իրանի նախագահական ընտրություններում ավելի քան 14 մլն ընտրաթերթիկների հաշվարկից հետո երկրի առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը առաջ է անցել երկրորդ տեղում ընթացող Սաիդ Ջալիլիից՝ միջուկային ծրագրի վերաբերյալ առաջատար բանակցողից, հավաքելով ընտրողների ձայների 42,32 տոկոսը, հայտարարել է ընտրական շտաբը, տեղեկացրել է Tasnim-ը։
Շաբաթ առավոտյան Իրանի ընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին նոր մանրամասներ է հայտնել ուրբաթ օրը կայացած նախագահական ընտրություններից. տեղի ժամանակով առավոտյան ժամը 08.20-ի դրությամբ հաշվարկվել էր 14 070 462 ձայն։ Վերջին տվյալներով՝ Մասուդ Փեզեշքիանը հավաքել է 5 955 781 ձայն, ինչը համապատասխանում է 42,32 տոկոսին։
Սաիդ Ջալիլին, որը զբաղեցրել է երկրորդ տեղը, հավաքել է ձայների 39,51 տոկոսը՝ ստանալով 5 560 321 ձայն, տեղեկացրել է Էսլամին։ Երկու մյուս թեկնածուները՝ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը եւ Մոսթաֆա Փուրմոհամադին, հավաքել են ձայների 13,44 եւ 0,79 տոկոսը։ Ավելի քան 61 մլն իրանցիներ քվեարկելու իրավունք ունեին 59 000 ընտրատեղամասերում ուրբաթ, ամբողջ երկրում։
Իրանական գործակալության տեղեկացմամբ՝ ըստ ձայների ոչ պաշտոնական հաշվարկի, Իրանում, ամենայն հավանականությամբ, կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում