Եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական երկիր՝ այսօր որպես անկախ պետություն, չէինք ունենա
01/07/2024 14:56
Նմանատիպ
Եթե Հայաստանը չլիներ ժողովրդավարական երկիր՝ այսօր որպես անկախ պետություն, չէինք ունենա։
Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց մենք պետք է արձանագրենք նաև՝ այն, ինչ հնարավոր էր անել քաղաքական կամքի շնորհիվ, արդեն տեղի է ունեցել ու ավարտվել է, մեզ այլևս պետք են ինստիտուցիոնալ լուծումներ»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ երբեմն թվում է, որ այս կամ այն օրենքը, որոշումը փոխելով՝ կփոխվի իրականությունը, բայց դա բացարձակ այդպես չէ։
«Շատ օրենքներ փոխված են, բայց իրականությունը փոխված չէ, հետևաբար, իրականությունը փոխելու համար պետք է փոխել մտածողությունը»,- նշեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում