Բայդենը կշարունակի մասնակցել նախագահական մրցարշավին

Բայդենը կշարունակի մասնակցել նախագահական մրցարշավին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել համախոհների հետ, որտեղ հասկանալ է տվել, որ մտադիր չէ դուրս գալ նախագահական մրցապայքարից։

Այդ մասին հաղորդել է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ հանդիպման ժամանակ Բայդենը խոստովանել է, որ վերջերս դժվարությունների է հանդիպել, սակայն ընդգծել է, որ մտադիր է շարունակել պայքարել վերընտրվելու համար և պատրաստվում է նոյեմբերին հաղթել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։

Ինչպես CBS-ին հայտնել է Ներկայացուցիչների պալատի աղբյուրը, 25 դեմոկրատ օրենսդիրներ առաջիկա օրերի ընթացքում մտադիր են հրապարակել ուղերձ՝ ընտրություններից Բայդենին հանելու կոչով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում