Իրանի 9-րդ նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը

Իրանի 9-րդ նախագահ է ընտրվել Մասուդ Փեզեշքիանը

Իրանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո հայտարարվեց՝ քվեների մեծամասնությունը ստացել  է Մասուդ Փեզեշքիանը՝ դառնալով Իրանի 9-րդ նախագահը։ Այդ մասին հաղորդում է IRNA գործակալությունը։

Փեզեքշիանը ստացել է 16 384 403 քվե, նրա մրցակից, պահպանողական Սայիդ Ջալիլին՝ 13 538 179 քվե։

Իրանի ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամիի խոսքով՝ նախագահական ընտրությունների մարդկանց մասնակցությունը գերազանցել է 40 տոկոսը։ 

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո նորընտիր նախագահ Փեզեշքիանը հայտարարել է՝ նախագահական ընտրությունների մրցակիցներն իմ եղբայրներն են, նրանց հետ ես պատրաստ են համագործակցել՝ հօգուտ Իրանի զարգացման։

«Բարեկամության ձեռքը մեկնելու եմ բոլորին»,- հավաստիացրել է նորընտիր նախագահը։

Հիշեցնենք, որ Իրանում նախագահի աթոռի համար պայքարում էին առողջապահության նախկին նախարար, 69-ամյա բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ, պահպանողական Սաիդ Ջալիլին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում