ՆԱՏՕ-ին լրջորեն անհանգստացնում է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի համագործակցությունը․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ին լրջորեն անհանգստացնում է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի համագործակցությունը․ Ստոլտենբերգ

Հյուսիսատլանտյան դաշինքը լրջորեն անհանգստացած է, որ Ռուսաստանն օգնում է Հյուսիսային Կորեային՝ զարգացնելու հրթիռային ու ատոմային ծրագրերը։

Այդ  մասին Բրյուսելում  հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը։

«Կարծում եմ՝ այն, ինչ տեսել եք Ուկրաինայում, ցույց է տալիս, թե որքան փոխկապակցված է մեր անվտանգությունը։ Հյուսիսային Կորեան զգալի ռազմական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինայի դեմ ՌԴ վարած պատերազմին։ Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ Հյուսիսային Կորեան ներդրումներ է անում ատոմային ու հրթիռային պոտենցիալի զարգացման մեջ։ Մենք խորությամբ անհանգստացած ենք, որ ի պատասխան Հյուսիսային Կորեայի՝ ՌԴ-ին ցուցաբերվող աջակցության, Ռուսաստանը կօգնի այդ երկրին ատոմային ու միջուկային ծրագրերը զարգացնելու հարցում»,-ասել է «Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ դաշինքի անդամ երկրները նաև քննադատում են Հյուսիսային Կորեայի կողմից ՄԱԿ Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերի ու ատոմային և հրթիռային ծրագրերի անտեսումը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան ու Չապոնիան քննադատել են Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի համագործակցությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում