Բիթքոինը շարունակում է արժեզրկվել

Բիթքոինը շարունակում է արժեզրկվել

Աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթի` բիթքոինի գինն արդեն մեկ ամիս է՝ շարունակաբար նվազում է: Վերջին տվյալներով՝ գնահատվում է 57,843 դոլար, ինչը մայիսի 2-ից ի վեր գրանցած ամենացածր ցուցանիշն է: Ընթացիկ շաբաթվա ընթացքում կրիպտոարժույթն արժեզրկվել է ավելի քան 6 տոկոսով։ Այդ մասին հաղորդում է  Reuters-ը։

Փորձագետների կարծիքով՝ բիթքոինի փոխարժեքի վրա ազդում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի փոփոխության հետ կապված մտահոգությունները։ 

«Եթե ԱՄՆ նախագահը փոխվի, ինչի մասին հիմա շատ է խոսվում, ապա նոր նախագահը կարող է կրիպտոարժույթների նկատմամբ այնքան էլ լավ չլինի տրամադրված»,- ասել է eToro առևտրի միջազգային հարթակի վերլուծաբան Ջոշ Գիլբերտը:

Չնայած բիթքոինի համար տարին լավ էր մեկնարկել, իսկ մարտի կեսերին գրանցել է ռեկորդային շահույթ՝ մինչև 73,803.25 դոլարի չափով, այդուհանդերձ, տարվա սկզբից մինչև հիմա՝ ավելի քան կես տարվա ընթացքում, կրիպտոարժույթն արժեզրկվել է ավելի քան 21%-ով։

IG ընկերության վերլուծաբան Թոնի Սայկամորն էլ ակնկալվում է, որ բիթքոինի սկզբնական գնորդներից ոմանք կսկսեն վաճառել իրենց ակտիվները, ինչը բավականին զգալի մասնաբաժին է կազմում։ 

Միևնույն ժամանակ, նա նաև կարծում է, որ բիթքոինը կարող է կրկին վերականգնել արժեքը և նույնիսկ  հասնել ե մինչև 80,000 դոլարի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում